ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունը Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի մոտակայքում ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենայի վթարի և 26 տուժած զինծառայողի մասին:
«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:
Նման լուրեր տարածելը առանց ճշտումների անթույլատրելի է», - գրել է Հովհաննիսյանը: