Ռուսաստանը սահմանային գոտի կստեղծի Բելառուսի հետ սահմանին: Համապատասխան կարգադրությունն արել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է Sputnik-ը:
Սահմանային գոտին կստեղծվի Սմոլենսկի, Պսկովի և Բրյանսկի շրջաններով անցնող սահմանի երկայնքով: Փաստաթղթի համաձայն այս որոշման նպատակն է «ՌԴ պետական սահմանի պաշտպանության անհրաժեշտ պայմաններ ստեղծել»: Ռուսական Անվտանգության դաշնային ծառայության վարչությունները պետք է նախազգուշացնող նշաններ տեղադրեն սահմանին, ինչպես նաև որոշեն սահմանային գոտի մուտք գործելու համար նախատեսված տեղն ու ժամը:
Մինչ այժմ Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանային գոտի չի եղել, և քաղաքացիները և ավտոմեքենաները (բացառությամբ սննդամթերք և սպառողական ապրանքներ տեղափոխող ավտոմեքենաների) առանց սահմանափակումների հատել են սահմանը: