Կցորդի նպատակն է հետևել չինական շուկայի միտումներին, ներկայացնել առևտրային հնարավոր զարգացումների երաշխավորություններ, այդ թվում՝ արտահանումը խթանելու ու գործարար համագործակցություն հաստատելու մասով:
Չինաստանում առևտրային կցորդ ստեղծելու որոշումը կայացրել է Կառավարությունն այսօրվա նիստում: Հաստատվել է նաև այդ նպատակով տրամադրվող գումարի չափը՝ 41.8 մլն դրամ 2017թ. համար: