Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը: Միևնույն ժամանակ պատգամավորները նշել են, որ Եվրամիությունը խախտումներ նկատելու դեպքում կգործարկի վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմ, փոխանցում է Корреспондент-ը: Այսպես, Վրաստանի քաղաքացիներն արդեն մարտի վերջին կարող են առանց վիզայի այցելել Շենգենի գոտու երկրներ:
Նշենք, որ Վրաստանից բացի, ԵՄ վիզային ռեժիմը ազատականացրել է նաև Կոսովոյի քաղաքացիների համար: