Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն Instagram-ի իր էջում հայտարարել էր, որ ինքն ու ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, երկվորյակներ են ունենալու: Գրառմանը կից աստղը հրապարակել էր կլորացած փորիկը ցույց տվող լուսանկար: Վերջինս սոցիալական ցանցում նոր ռեկորդ է սահմանել ստացած «հավանությունների» քանակով, հայտնում է The Verge-ը:
Ներկա դրությամբ լուսանկարը «հավանել» է ավելի քան 9 մլն օգտատեր՝ այդպիսով դառնալով Instagram-ի պատմության ամենահայտնի լուսանկարը: Նախկինում ռեկորդակիր էր համարվում երգչուհի Սելենա Գոմեսի լուսանկարը, որը «հավանել» էր 6 մլն օգտատեր: