Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանի Նուազի լե Գրան թաղամասում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է Le Parisien-ը:
Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է բնակավայրի առևտրի կետերից մեկում: Նշվում է, որ պայթյունը եղել է այնպիսի ուժգնության, որ թաղամասի տները ցնցվել են:
Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, շինությունն ամբողջությամբ փլուզվել է:
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Իրավապահները ճշտում են պայթյունի պատճառները: