Իրաքում ԻՊ օրերը հաշված են. ՄԱԿ

10:53     3 փետրվարի, 2017

Իրաքից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին դուրս մղելու ռազմական գործողությունը մոտենում է ավարտին, սակայն երկրի վերականգնումը և մարդասիրական ճգնաժամը կարող են տարիներ տևել: Այս մասին հայտարարել է Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Յան Կուբիշը, փոխանցում է  Корреспондент-ը:

«Տեսանելի ապագայում Իրաքի ազատագրման գործողությունը կավարտվի: ԻՊ օրերը հաշված են,» - նշել է նա:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով Մոսուլի արևմտյան հատվածում ռազմական գործողությունները լուրջ մարտահրավեր կդառնան:

 

 


© armedia.am