Վրաստանի համար ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկումը չի վերաբերվի Աբխազիայի քաղաքացիներին

14:04     3 փետրվարի, 2017

Աբխազիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի չեղարկման մասին Եվրախորհրդարանի որոշումն որևէ կերպ չի կարող վերաբերվել Աբխազիայի քաղաքացիներին:

«Ակնհայտ է, որ այսպես կոչված «չեզոք անձնագրերի» նախաձեռնության լիովին տապալումից հետո Վրաստանի իշխանություններն  որոշել են օգտագործել ևս մեկ գայթակղություն՝ ի դեմս Աբխազիայի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմների չեղարկման», - ասվում է Աբխազիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ վիզային ռեժիմի չեղարկումը կվերաբերվի նաև «օկուպացված» տարածքների բնակչությանը»:


© armedia.am