Մարտին Շուլցը ժողովրդականության ցուցանիշով առաջ Է անցել Անգելա Մերկելից

12:53     3 փետրվարի, 2017

Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մարտին Շուլցը նախապատվությունների ցուցանիշով առաջատարն Է դարձել երկրի կանցլերի պաշտոնի թեկնածուների շրջանում: Այդ մասին վկայում են ARD գերմանական հեռուստաալիքի համար անցկացված հարցման արդյունքները:

Այսպես, հարցվածների 50 տոկոսը հայտարարել Է, որ կքվեարկեր Շուլցի օգտին: Մինչդեռ հարցման մասնակիցները 34 տոկոսը կցանկանար այդ պաշտոնում կրկին տեսնել Անգելա Մերկելին:

Բացի այդ, հարցվածների մեծամասնությունն աջակցում Է ԳՍԴԿ-ին և գտնում Է, որ հենց այդ կուսակցությունը պետք Է մեծամասնության հասնի գերմանական կառավարությունում:

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին, ինչից հետո կձևավորվի կառավարություն և կընտրվի Գերմանիա կանցլերը:


© armedia.am