Թուրքիայի քրդաբնակ Մարդին քաղաքի նախկին քաղաքապետ Ահմեդ Թուրքին ազատելու որոշում է կայացվել։
Ահմեդ Թուրքի փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով ստորագրությամբ ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, հայտնում է թուրքական Diken պարբերականը։
Դատաբժշկական հանձանաժողովը զննել էր Ահմեդ Թուրքին ու հայտնել, թե նրան ազատ արձակելու կարիք չկա։ Փաստաբանը բողոքարկել էր այս որոշումը, որից հետո դատարանը ստորագրութամբ ազատ արձակելու որոշում է կայացրել։
Նշենք, որ Ահմեդ Թուրքը քրդերի անունից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար։