TASS լրատվականը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը (GCHQ) կզբաղվի ամառային երիտասարդական ճամբարների կազմակերպումով ՝ «նոր սերնդի գործակալներ պատրաստելու համար, ովքեր կունենան թվային տեխնելոգիաների ոլորտում աշխատելու հմտություններ ու կկարողանան կանխել ռուսական կիբերհարձակումները»:
GCHQ-ն արդեն մեկօրյա դասընթացներ է կազմակերպում տասնմեկամյա երեխաների համար։ Միջոցառման նախապատրաստմանը մասնակցում է նաև Կիբերանվտանգության ազգային կենտրոնը (NCSC)։
ՄԻնչև 2020թ GCHQ-ն նախատեսում է ստեղծել առնվազն հազար աշխատատեղ ու կրթաթոշակ ՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում բարձր ունակություններով ուսանողների համար։