Ռուսական կազմակերպությունների և չինովնիկների ակտիվների սառեցումը, ինչպես նաև մի շարք անձանց համար Եվրամիության տարածք մուտք գործելու արգելքը կարող է երկարաձգվել նվազագույնը վեց ամսով: Նման որոշում ԵՄ նախատեսում է ընդունել մարտին, հերթական պատժամիջոցի ժամկետի ավարտելուն պես, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղվելով Բրյուսելի աղբյուրների վրա, փոխանցում է Ռեգնում գործակալությունը:
Գործակալության կողմից իրականացված հարցումների համաձայն, հավանականությունը, որ Թրամփը կհանի կամ կմեղմացնի պատժամիջոցները, կազմում է 60%, այն դեպքում, երբ նույն հավանականությունը Եվրոպայի կողմից կազմել է 44%: