Թրամփն ու Պորոշենկոն քննարկել են Դոնբասի իրավիճակը

13:33     5 փետրվարի, 2017

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ժամանակ քննարկվել են կարևոր քաղաքական հարցեր՝ այդ թվում Դոնբասում ստեղծված իրավիճակը:

Երկու պետությունների նախագահները կարևորել են Դոնբասում բացառապես քաղաքա-դիվանագիտական ճանապարհով խաղաղության հաստատումը:

«Կողմերը խոր անհանգստություն են հայտնել նախևառաջ Ավդեևկայում լարվածության սրացման ու մարդասիրական իրավիճակի վատթարացման առնչությամբ: Նրանք ընդգծել են հրադադարի հաստատման անհրաժեշտությունը»,- նշել է Պորոշենկոյի մամուլի խոսնակը:

Մինչդեռ Պորոշենկոն, ով պատրաստվում է շուտով Վաշինգտոն մեկնել, շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:


© armedia.am