Ռուսաստանի և Լատվիայի միջև 23 կմ երկարությամբ ցանկապատ է կառուցվել

16:33     5 փետրվարի, 2017

Ռուսաստանի և Լատվիայի միջև սահմանային ցանկապատ է կառուցվել, որի երկարությունը կազմում է 23 կմ: Այն տեղակայվել է երկիր մտնելու անօրինական փորձերը կանխելու համար:

«Ցանկապատի կառուցման աշխատանքները սկսվել են 2015-ին, և դրանք նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2019 թվականը: Ներկա պահին սահմանին 65 կմ երկարությամբ մերձսահմանային գոտի է սահմանվել, ինչպես նաև տեղակայվել է 23 կմ երկարությամբ ձգվող ցանկապատը», - նշել է լատվիական կողմը:

Ընդհանուր առմամբ, ռուս-լատվիական սահմանին 276 կմ երկարությամբ ցանկապատ է կառուցվելու այն հատվածներում, որտեղ բնական արգելապատնեշներ չկան:


© armedia.am