ԻՊ հետ կապ ունեցող 60 անձ ձերբակալվել է Թուրքիայում

17:10     5 փետրվարի, 2017

Ոչ պակաս քան 60 կասկածյալ, ովքեր հավանական կապի մեջ են «Իսլամական պետություն» զինված ահաբեկչական  խմբավորման հետ, կալանավորվել են Անկարայի ոստիկանության կողմից, հաղորդում է Անատոլիական գործակալությունը, փոխանցում է utro.ru-ն:

Թուրքիայի մայրաքաղաքում ձերբակալվածների մեծ մասն արտասահմանցիներ են: Առանձին ստուգումներ անց են կացվել նաև Ստամբուլում և Իզմիրում: Նշված վայրերում հայտնաբերվել է ահաբեկչության նախապատրաստվող խմբավորման:


© armedia.am