Լոնդոնում հազարավոր մարդիկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի են մասնակցում:
Անգլիական խորհրդարանի` Վեսթմինստերի շենքի մոտ հավաքված ցուցարարները պահանջում են չեղարկել Թրամփի` Մեծ Բրիտանիա այցելելու հրավերը:
Ավելի վաղ նշվում էր, որ բրիտանացիները խնդրագիր էին հրապարակել`պահանջելով արգելել Թրամփի պետական այցը Բրիտանիա, որը 1.8 մլն ստորագրություն էր հավաքել: