Աֆղանստանում 40 մարդ զոհվել է ձնահոսքի պատճառով

18:45     5 փետրվարի, 2017

Առնվազն 38 մարդ տուժել է Աֆղանստանում ձնահոսքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Աֆղանստանի Բնական աղետների հետևանքների վերացման նախարարության ներկայացուցիչ Օմեր Մոհամադի խոսքերով, երկրի 22 նահանգներում ձնահոսքեր են եղել, ինչի արդյունքում ավերվել են 20 բնակելի տներ:  Նա նաև հաղորդել է 20 տուժածների մասին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նվազագույնը 19 մարդ զոհվել է Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բադաշխան նահանգում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով:


© armedia.am