Առնվազն 38 մարդ տուժել է Աֆղանստանում ձնահոսքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Աֆղանստանի Բնական աղետների հետևանքների վերացման նախարարության ներկայացուցիչ Օմեր Մոհամադի խոսքերով, երկրի 22 նահանգներում ձնահոսքեր են եղել, ինչի արդյունքում ավերվել են 20 բնակելի տներ: Նա նաև հաղորդել է 20 տուժածների մասին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նվազագույնը 19 մարդ զոհվել է Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բադաշխան նահանգում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով: