Ռումինիայում պահանջում են կառավարության հրաժարականը

10:08     6 փետրվարի, 2017

Մի քանի հարյուր հազար մարդ Ռումինիայում փողոց էր դուրս եկել՝ պահանջելով կառավարության հրաժարականը` չնայած  կառավարությունն արդեն չեղարկել է Քրեական օրենսգրքի ուղղումները, որոնց պատճառով էլ սկսվել են զանգվածային հուզումները, գրում է BBC-ն.

Հիշեցնենք, որ ռումինական իշխանությունները մտադիր էին ապաքրեականացնել կոռուպցիայի համար պատասխանատվությունը, եթե խոսքը վերաբերում է մինչև 47.5 հազար դոլարին: Սա բողոքի ակցիաներ էր առաջացրել ողջ երկրում: Այժմ ցուցարարները հաստատում են, որ չեն վստահում կառավարությանը և պահանջում են նրա հրաժարականը։


© armedia.am