Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանին անվանել է «թիվ մեկ ահաբեկչական պետություն»:
«Իրանը ընդհանրապես չի հարգում մեր երկիրը: Նա հանդիսանում է թիվ մեկ ահաբեկչական պետությունը», - ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ իր վարչակազմը շարունակելու է Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը:
Մինևնույն ժամանկ Թրամփը նշել է, որ իր գործողությունների մասին նախօրոք չի տեղեկացնելու:
«Ես միշտ քննադատել եմ նախագահ Բարաք Օբամային այն բանի համար, որ նա նախապես տեղեկացրել է Մոսուլ կամ այլ վայրեր զորք մտցնելու մասին: Նրանք նշում էին օրը և ժամը», - նշել է Թրամփը: