«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին իր մեկնաբանություններն է տվել իր թիմի ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, փոխանցում է ArmFootball.com-ը:
«Երբեմն ֆուտբոլիստներին պաշտպանելու լավագույն միջոցը նրանց խաղադաշտ դուրս չբերելն է: Ձեր կարծիքով եթե ֆուտբոլիստը չի խաղում, ուրեմն մարզիչը դժգոհ է նրանից, բայց դա այդպես չէ: Երբեմն ֆուտբոլիստին չխաղացնելով մենք պաշտպանում ենք նրան, ու Միկին այդպիսի ֆուտբոլիստներից էր: Նա պաշտպանության կարիք ուներ: Ու նա հարմարվում էր: Եվ ես տեսնում եմ նաև այն, ինչ դուք չեք տեսնում: Որովհետև դուք տեսնում եք միայն այն հրաշքները, որոնք Մխիթարյանն անում է խաղադաշտում, իսկ ես տեսնում եմ ավելին: Միկին իսկապես շատ լավ է խաղում»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Independent-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Լեսթերի» հետ խաղում դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: