Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը կատարել է պատմության մեջ ամենաերկար թռիչքը՝ ավելի քան 16 ժամում Դոհայից հասնելով Նոր Զելանդիա, գրում է Guardian-ը։
Հաղորդվում է, որ Boeing 777-200LR ինքնաթիռը թռիչքի ընթացքում հատել է 10 ժամային գոտի, 5 երկիր և ընդհանուր առմամբ 14 535 կմ հեռավորություն։ Օդանավում աշխատել է 4 օդաչու, անձնակազմի 15 անդամ: Թռիչքի ընթացքում մատուցվել է 1100 բաժակ թեյ և սուրճ և 2 հազար բաժակ սառը ըմպելիք: