ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»: Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո 2016 թվականի դեկտեմբերից նախարարի պաշտոնը մնացել էր թափուր։