ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել «Ցարգրադ» հեռուստաալիքին, որի ժամանակ կիսվել է ապագա աշխարհակարգի իր պատկերացմամբ:
«Եթե ես լինեի Ռուսաստանի նախագահ, ապա Դոնալդ Թրամփին կառաջարկեր գործարք, ըստ որի՝ Չինաստանի և Իրանի հետ հարաբերությունները Մոսկվան կկառուցեր այնպես, ինչպես ԱՄՆ-ն կամենար, իսկ Վաշինգտոնը, իր հերթին, չխոչընդոտեր հետխորհրդային նախկին հանրապետությունների միացմանը Ռուսաստանին»,- նշել է Ժիրինովսկին:
«Մաքուր առևտուր: Չէ որ Թրամփը գործարար է: Նման գործարքը նրան ձեռնտու է: Եթե հետխորհրդային հանրապետությունները տեսնեն, որ ԱՄՆ-ն այլևս չի խառնվում, իրենք կվազեն Կրեմլի հսկողության տակ: Այսինքն՝ մենք Չինաստանի ու Իրանի հետ հարաբերությունները հաստատում ենք այնպես, ինչպես Թրամփը կամենա, իսկ դրա դիմաց նա 1-1.5 տարի աչք է փակում ԽՍՀՄ սահմանների վերականգնման վրա: Իրականում մենք ավելի մեծ զիջումներ ենք անում, քան Թրամփը: Նա թքած ունի Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մերձբալթիկայի և Ղազախստանի վրա», -նշել է Ժիրինովսկին, ապա հավելել, թե այդ դեպքում ոչինչ չի խանգարի Ռուսաստանին խաղաղ ճանապարհով վերականգնել ԽՍՀՄ-ի սահմանները: