Աֆղանստանում պատերազմի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը 2016թ.-ին նախորդ տարվա համեմատ մեծացել է 3 %-ով: Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի կողմից այսօր՝ փետրվարի վեցին տարածած զեկույցում, հաղորդում է Regnum գործակալությունը:
Միջազգային կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է, որ 2016թ. ընթացքում Աֆղանստանում տուժել է 11 հազար 418 խաղաղ բնակիչ, որոնցից 3 հազար 498-ը զոհվել են, իսկ 7 հազար 920-ը՝ վիրավորվել:
Զեկույցում նշվում է, որ զոհերի թիվը կրճատվել է 2 %-ով, իսկ վիրավորների թիվն ավելացել է 6 %-ով, ինչը 2015թ. համեմատ 3 %-ի համախառն աճ է ազդարարում: