Բելառուսի կողմից ռուսական նավթի մատակարարումների մասով որևէ հայց չի ներկայացվել. ԵԱՏՄ դատարանի ներկայացուցիչ

14:40     6 փետրվարի, 2017

Բելառուսի կողմից Եվրասիական տնտեսական միության դատարան ռուսական նավթի մատակարարման ծավալների կրճատման վերաբերյալ որևէ հայց չի ներկայացվել: Այդ մասին «ՐԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է դատարանի քարտուղարության ներկայացուցիչը:

«Նման հայց չի ներկայացվել, նմանատիպ տեղեկատվություն առայժմ չկա»,- մասնավորապես նշել է ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը ռուսական նավթի մատակարարման կրճատման վերաբերյալ դիմել է դատարան: Բելառուսի նախագահը չի նշել՝ ո՞ր դատարան է դիմել Մինսկը:


© armedia.am