Թուրքիայում շարունակում են պղծել հայկական գերեզմանները:
Ինչպես հաղորդում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական DHA լրատվական գործակալությանը Թուրքիայի Կայսերի քաղաքում 28-ամյա Իհսան Արսլանը հայերից մնացած ոսկիները փնտրելիս խորասուզվել է իր իսկ փորած թունելի խորքերն ու մնացել հողի տակ, ինչի հետևանքով մահացել է:
Նշենք, որ գանձագողերի գործողությունների հետևանքով Թուրքիայի բազմաթիվ շրջաններում զգալի ավերածությունների են ենթարկվում հայկական, ասորական և հունական պատմական կառույցները: Իրավիճակն առավել տարածված բնույթ է կրում Էրզրումում, Սասունում, Բիթլիսում, Խարբերդում, Կեսարիայում, Մարդինում, Ադանայում: