Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», վրաստանցի գործարար Թեմուր Չկոնիան Հայաստանում McDonald's բացելու արտոնագիր է ստացել: Այդ մասին հայտարարել է հենց գործարարը:
Ըստ Չկոնիայի՝ McDonald's Georgia-ն արդեն դիտարկվում է որպես McDonald's-ի գործընկեր, ուստի հնարավորություն ունի պայմանագրի հիման վրա մուտք գործել երկիր, որտեղ այդ ցանցը չի գործում:
Փետրվարի 7-ին Հայաստան կայցելի McDonald's Georgia-ի պատվիրակությունը: Այցի շրջանակում կորոշվի, թե որտեղ է կառուցվելու ռեստորանը:
«Միայն արտոնագիր ստանալը չի նշանակում, որ McDonald's Georgia-ն արդեն կառուցված է, այժմ մեզ շատ ավելի լուրջ աշխատանք է սպասում: Անհրաժեշտ է իրավաբանական հարցերը լուծել»,-նշել է գործարարը:
Ըստ նրա՝ 2017-ին ռեստորանի շինարարությունը Երևանում անպայման կսկսվի: Սկզբնական փուլում նախատեսվում է բացել 3-4 ռեստորան: Մեկ օբյեկտի բացումը մոտ 2.5-3 մլն եվրո ներդրում է պահանջում:
Նշենք, որ Վրաստանում McDonald's Georgia-ի առաջին ռեստորանը բացվել է 1999-ին: Այժմ ցանցը ներկայացված է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Քութաիսիում, Բաթումում և Զուգդիդիում: Նոր մասնաճյուղ է բացվել նաև Ռուսթավիում: