Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ «Բորկան-1» հրթիռը խոցել է քաղաքից դեպի արևմուտք գտնվող Մազախիմիա ռազմակայանը: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Այս մասին հայտնում է ԱՄԷ-ում լույս տեսնող «Ալ Մասդար» պարբերականը:
Սաուդյան իշխանությունները հերքումով են հանդես եկել` հայտարարելով, որ դղրդոցն ու բռնկումները լոկալ երկրաշարժի կամ երկնաքարի անկման հետևանք են: Ըստ որոշ աղբյուրների՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ըստ Եմենի ապստամբ հութիների՝ հրթիռը, որը խորհրդային արտադրության P-17 արտահանման համար նախատեսված տարբերակի ձևափոխված տեսակն է, արձակել են Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին հավատարիմ նախկին զինվորականները: Սա առաջին հարվածը չէ Սաուդյան Արաբիային: 2016-ի սեպտեմբերին «Բորկան-1»-ով հչթիռակոծվել էր սաուդյան Տաիֆ քաղաքը, ինչից հետո հաջորդ հայտարարել էին, որ հաջորդ թիրախը Ռիադն է լինելու:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան պայքար է մղում շիա հութիների դեմ, ովքեր հավատարիմ են նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին: