Իսրայելի խորհրդարանն ընդունել է վիճահարույց օրենք, որն օրինականացնում է Արևմտյան ափի օկուպացված բնակավայրերում ապօրինաբար կառուցված մոտ 4 հազար հրեական կացարանները, հայտնում է BBC-ն։
Օրինագիծն ընդունվել է 60 կողմ և 52 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Փաստաթղթում ասվում է, որ պաղեստինցիները, ովքեր սկզբում հող են ունեցել այդ տարածքներում, որպես փոխհատուցում կստանան գումար կամ այլ հողակտոր։
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի մեղմ դիրքորոշում է զբաղեցրել իսրայելական բնակարանաշինության հարցում, քան նրա նախորդը՝ չնայած միջազգային հանրության քննադատությանը։
Այդ ֆոնին Իսրայելը մի քանի քայլ է ձեռնարկել վերջին շաբաթներին՝ հաջակցություն բնակարանաշինության։
Օրինագիծը հանրությունում ստացել է ոչ միանշանակ գնահատական, և ըստ ամենայնի, կվիճարկվի դատարանում։
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբիտն օրինագիծն անվանել է հակասահմանդրական և հայտարարել, որ չի պաշտպանի այն Գերագույն դատարանում։
Պաղեստինցիներն արդեն հանդես են եկել օրենքի դատապարտմամբ։
«Դա էսկալացիա է, որը միայն կհանգեցնի ավելի մեծ անկայունության ու քաոսի»,-հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։