Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլ О'Ռեյլին, որն ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» էր անվանել, ակնարկել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել նրանից, ինչպես պահանջում է Կրեմլը:
«Ես աշխատում եմ այդ ներողության վրա, սակայն դա կարող է որոշ ժամանակ պահանջել: Կարող եք դա ստուգել 2023 թվականի կողմերը», - հայտարարել է О'Ռեյլին: