Դեպի Լուսին և Մարս ապագա թռիչքների ծրագրի շրջանակներում կամավորների ցամաքային մեկուսացման՝ Ռուսաստանի և Իտալիայի համատեղ նախագծի բյուջեն կկազմի շուրջ 40 միլիոն եվրո։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագծի իտալացի համաղեկավար Սաուրո Ադիտատին, հաղորդում է ՌԲԿ գործակալությունը։
«Աշխատանքային խումբը շուտով կսկսի բիոբժշկական նորարարական տեխնոլոգիաների, դեղագործության և առողջապահության ծրագրերի, ինչպես նև տնտեսական կարևորության շուրջ բանավեճերը։ Նախագծի ընդհանուր բյուջեն... շուրջ 40 միլիոն եվրո է», – նշել է Ադիտատին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեպի Լուսին ու Մարս թռիչների նախապատրաստման համար կատարվող մեկուսացումները կիրականացվեն «РАН» Բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտում մինչև 2021թ.-ը: Նախատեսվում է 14-21օր տևողության մեկուսացման փորձեր կատարել: