«Արցախի ձայներ» երաժշտական համույթը փետրվարի 8-ից համերգային ծրագրով հանդես կգա Իրանի Իսլամական հանրապետությունում:Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, այս մասին տեղեկացրել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով, անցած տարին համույթի համար եղել է ձեռքբերումների տարի: Հիշեցնենք, որ «Մանկական Նոր ալիք-2016» մրցույթում համույթի անդամ Միքայել Գրիգորյանը (Միշան) մասնակցել և գրավել է մրցանակային երկրորդ հորիզոնականը:
Խոսելով այս տարվա անելիքների ու ծրագրերի մասին Քոչարյանը նշել է, որ հյուրախաղերի հրավերներ ունեն Մոսկվայից, Արգենտինայից, Բրազիլիայից:
««Նոր ալիք 2017» մանկական մրցույթին ենք նախապատրաստվում: Ծրագրեր ունենք խմբային և անհատական, հիմնականում հայկական, նոր երգերի տեսահոլովակների նկարահանումներ իրականացնելու: Պատրաստվում ենք նաև մայիսի 9-ի համերգային ծրագրերին»,- մանրամասնել է Քոչարյանը: