Քանյե Ուեսթը Twitter-ից ջնջել է Թրամփին աջակցության բոլոր գրառումները

14:07     7 փետրվարի, 2017

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր թվիթերյան էջից ջնջել է բոլոր գրառումները՝ հաջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է CNN-ը։

Երգիչը դեռևս չի մեկնաբանել իր այս քայլ, սակայն ամերիկյան լրատվամիջոցները ենթադրում են, որ նա նման քայլի է դիմել միգրացիոն քաղաքականության խստացման մասին հրամանագրի պատճառով, որով առավելապես մուսուլման բնակչությամբ 7 երկրի քաղաքացիների արգելվել է մուտքը ԱՄՆ:


© armedia.am