Հայտնի է ԴԱԻՇ առաջնորդի գտնվելու վայրը. Իրաքի վարչապետ

13:27     7 փետրվարի, 2017

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրը հայտնի է: Այդ մասին France24 հեռուստաընկերությանը հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին: Նրա խոսքերով, Բաղդադին մեկուսացման մեջ է, նրա տեղաշարժը սահմանափակված է և վերահսկվում է: «Մենք ոչնչացրել ենք նրա օգնականների մեծ մասին: Նա այլևս չունի որևէ մեկին, ում կարող է վստահել»,- ասել է վարչապետը:

Միևնույն ժամանակ Իրաքի կառավարության ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել Բաղդադիի՝ Մոսուլում գտնվելու մասին լուրերը:

 


© armedia.am