ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հեռախոսազրույցն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Daily Sabah-ը: Հաղորդվում է, որ 45 րոպե տևած զրույցը եղել է դրական ու կրել է կառուցողական բնույթ:
Ինչպես ընդգծում է թերթը, Անկարան ցանկանում է Վաշինգտոնի հետ հարաբերությունները սկսել «նոր էջից» և հույս ունի, որ ամերիկյան նոր վաչակազմը թույլ չի տա երկու երկրների միջև «սխալներ», որոնք եղել են նախագահ Օբամայի օրոք: Անկարան նաև հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմը հավանության կարժանացնի թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահնանձմանը:
Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Թրամփը կրկին հայտարարել է Թուրքիային աջակցելու մասին՝ այդ երկիրն անվանելով ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակից: Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգների ղեկավարը ողջունել է Թուրքիայի գործադրած ջանքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: