ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Բելառուսի իշխանությունների որոշման կապակցությամբ։
«Ռուսական կողմը խորապես հիասթափված է այդ որոշմամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ասված է պաշտոնական հաղորդագրության տեքստում։
Նախարարությունից նաև հայտնել են, որ պլանավորում են քայլեր ձեռնարկել Լապշինի իրավունքների և շահերի պաշտպանության համար։
Ինչպես հայտնել ենք, փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը հաստատել է դատախազության որոշումը՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին։ Նույն օրը նա արտահանձնվել է Ադրբեջանին: