Սիրիայում թուրքական բանակի հաջորդ թիրախը Էլ-Բաբն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելուց հետո կլինի ԴԱԻՇ-ի «մայրաքաղաք» Ռաքքան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ИА REGNUM-ը:
«Վերջին օրերին մենք բավականին առաջ ենք գնացել Էլ-Բաբում: Մեր հաջորդ նպատակը գործողությունն է Ռաքքայում: Մենք կարող ենք այնտեղ հատուկ ջոկատայիններ ուղարկել», - նշել է թուրք նախարարը: