Akunq.net կայքը հրապարակել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի շրջաբերականը, որից պարզ է դառնում որոշ մանրամասներ հայերի կրոնափոխության հանգամանքների վերաբերյալ:
Ինչպես հայտնի է՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կրոնափոխված հայերին որոշ ժամանակ, մասնավորապես մինչև 1915 թ. հուլիսի 1-ը, թույլ են տվել, դավանափոխ լինելու դեպքում, զերծ մնալ տեղահանությունից, սակայն հուլիսի 1-ից մինչև նույն տարվա նոյեմբերի 4-ն արգելվել է հավատափոխ հայերի համար նման բացառություն անելը:
Սույն փաստաթուղթն իր մեջ պարունակում է 1915 թ. նոյեմբերի 4-ին Թալեաթի կողմից Օսմանյան կայսրության բոլոր նահանգապետերին ուղարկված օսմաներեն հեռագրի պատճենը և դրա արևմտահայերեն թարգմանությունը: Սույն փաստաթղթից պարզ է դառնում, որ վերստին թույլ տրված կրոնափոխությունը ոչ բոլորին է վերաբերում և կարգավորվում է` ըստ որոշ սկզբունքների:
Այս կարևոր փաստաթուղթն արխիվում հայտնաբերել, թարգմանել և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին է տրամադրել ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանը: