ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի հետ անցկացրած արձակուրդի ժամանակ էքստրեմալ սպորտով է զբաղվել։ Ալիքների դեմ պայքարող Օբամայի մասնակցությամբ տեսանյութը տեղադրվել է YouTube–ում։
Նրանք ֆոյլբորդ են անցկացրել, որտեղ հաղթել է նախկին նախագահը՝ 50 մետրով առաջ անցնելով Բրենսոնից։