Բաքվում ՌԴ դեսպանատունը բլոգեր Լապշինի հետ հանդիպում է խնդրել

19:04     8 փետրվարի, 2017

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը տեղական իշխանություններին խնդրել է թույլ տալ հանդիպել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, ով Բաքվին է արտահանձնվել Մինսկից, հայտնում է РИА Новостин՝ հղում կատարելով Բելառուսում ՌԴ դեսպանատան հյուպատոսկան բաժնի ներկայացուցիչին:

«Մենք մշտապես շփման մեջ ենք Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մեր գործընկերների հետ, որոնք արդեն Ալեքսանդրի հետ հանդիպում են խնդրել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Բելառուսի Գերագույն դատարանը երեքշաբթի ուժի մեջ է թողել գլխավոր դատախազության որոշումը բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին, ով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունի:

Նույն օրը հատուկ չվերթով նա ձեռնաշղթայված, Պետանվտանգության ծառայության 2 աշխատակիցների ուղեկցությամբ ժամանել է Հեյդար Ալիևի անվան օդանավակայան:


© armedia.am