Փարիզի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:00     9 փետրվարի, 2017

Փարիզի մետրոյում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ, հայտնում է Daily Mail-ը:

Լրատվամիջոցները հայտնում են մի քան տասնյակ տուժածների մասին, սակայն ոստիկանությունը հաստատել է միայն երկու տուժածի մասին տեղեկությունը: Հաղորդվում է, որ ուղևորները թունավորվել են ծխից:

Նախնական վարկածով պայթյունի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Ֆրանսիայի մայրաքաղաքում տագնապ է հայտարարվել:

 


© armedia.am