Փարիզի մետրոյում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ, հայտնում է Daily Mail-ը:
Լրատվամիջոցները հայտնում են մի քան տասնյակ տուժածների մասին, սակայն ոստիկանությունը հաստատել է միայն երկու տուժածի մասին տեղեկությունը: Հաղորդվում է, որ ուղևորները թունավորվել են ծխից:
Նախնական վարկածով պայթյունի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Ֆրանսիայի մայրաքաղաքում տագնապ է հայտարարվել: