Բրիտանիայի Համայնքների պալատը Brexit-ի մեկնարկի վերաբերյալ վերջնական օրինագիծ է ընդունել

10:26     9 փետրվարի, 2017

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն երրորդ ընթերցմամբ ընդունել է ԵՄ կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ Լիսաբոնի համաձայնագրի 50-րդ հոդվածն իրականացնելու վերաբերյալ օրինագիծ, հայտնում է BBC-ն:

Brexit-ի մեկնարկի մասին օրինագիծը դեռևս պետք է հավանություն ստանա Լորդերի պալատի կողմից: Վերլուծաբանները կարծում են, որ այս հարցում որևէ խնդիր չի առաջանա:

Ակնկալվում է, որ օրինագիծը վերջնական հաստատում կստանա մինչև մարտի սկզբին նախատեսված ԵՄ գագաթաժողով:


© armedia.am