Ռումինիան սպառնալիք է Ռուսաստանի համար. ՌԴ ԱԳՆ

12:41     9 փետրվարի, 2017

Մոսկվան Ռումինիայում ամերիկյան հակաօդային պաշտպանության տարրերի հայտնվելուց հետո այդ երկիրը համարում է սպառնալիք:

«Ինչ վերաբերում է Ռումինիայի դիրքորոշմանը, որը երկիրը վերածել է ֆորպոստի, ապա դա մեզ համար բացահայտ վտանգ է: Ռումինական կողմին այդ մասին հայտարարվել է, այդ թվում նաև հրապարակայնորեն», - Интерфакс-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքերով՝ Բուխարեստը բացահայտ հակառուսական նույնիսկ ռուսաֆոբական դիրքորոշում ունի:

 


© armedia.am