Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանն այն մասին, որ պետք է բարձրացնել ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման կապակցությամբ, փոխանցում է Интерфакс-ը:
«ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը բարձրացնելու առաջարկը զուրկ է իրավական հիմքերից», - նշել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարատուղար Դմիտրի Միրոնչիկը:
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը կամ չանդամակցելը կամովին է, իսկ Բելառուսն արդեն «կատարել է իր ընտրությունը»:
Փետրվարի 8-ին ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման առնչությամբ հայտարարել էր, որ Բելառուսին հարկավոր է հեռացնել ՀԱՊԿ-ից: