Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լապշինի արտահանձնումն Ադրբեջան

15:51     9 փետրվարի, 2017

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան ուարտահանձնել փաստը` նշելով, որ բելառուսական կողմն այդպիսով կատարել է իր իրավական պարտականությունը, փոխանցում է Sputnik-ը:

«Բելառուսը կատարել է իրավական ոլորտում իր բոլոր պարտականությունները»,- հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ,  և նույն օրը հատուկ չվերթով Լապշինը տեղափոխվել է Մինսկից Բաքու:


© armedia.am