Բաքուն պատրաստ է մասնակցել Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, բայց կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկներ դեռ չկան: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Գաղափարը հնչել է, երբ ես եղել եմ Մոսկվայում: Լավրովն առաջարկել է անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: Ես ասացի՝ խնդրեմ, ես պատրաստ եմ», - հայտարարել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ հանդիպման մոտավոր ժամկետները չեն քննարկվել: «Դա կպահանջի աշխատանքային ժամանակացույցերի համապատասխանեցում: Դեռ կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկներ մենք չենք ստացել, բայց մեր սկզբունքային համաձայնությունը կա»,- ասել է նա: