Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարով РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունն Երևանի և Մոսկվայի գործն է, սակայն Բաքուն հաշվի է առնում այն:
«Խորհրդային Միության ժամանակներից հարավային ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանին, բավականին ուժեղ զորամիավորում է տեղակայված: Տվյալ դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը և Հայաստանն իրենք պետք է որոշեն: Չնայած մենք իհարկե պետք է աչքերներս բաց պահենք՝ հաշվի առնելով մարտահրավերները և սպառնալիքները», - նշել է Մամեդյարովը: