Փետրվարի 10-ին Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Պակիստանը, Մեծ Բրիտանիան և Չինաստանն, ինչպես նաև մի շարք այլ երկրներ Պակիստանում կմասնակցեն «Aman-2017» ռազմածովային համատեղ զորավարժություններին։
«Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը՝ հղում կատարելով ռուսական ռազմական աղբյուրներին, նշում է, որ զորավարժությունն անցկացվելու է Կարաչի քաղաք-նավահանգստում, որտեղ գտնվում է Պակիստանի ռազմածովային ուժերի համար նախատեսված ռազմաբազան, փոխանցում է Ermenihaber-ը:
Ռուսաստանը զորավարժության ընթացքում կօգտագործի «Североморск» հակասուզանավային ռազմանավ: